Երևանում հայտնի պաշտոնյայի բանկային քարտից նրա կինը 4 մլն դրամ է հափշտակել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեկտեմբեր 20-ին իրավապահներին է դիմել 41-ամյա տղամարդ, ով Հայաստանում հայտնի ու ճանաչված պաշտոնյաներից է, և հայտնել է, որ նոյեմբերի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում իր անվամբ բանկային քարտից Երևանում գործող բանկոմատներից մեկից մաս-մաս կանխիկացվել է խոշոր չափի գումար։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գումարը գողացել է նշված պաշտոնյայի 40-ամյա կինը, ու նրան հրավիրել են ոստիկանություն, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքների արդյունքում կինը խոստովանել է արարքը։ Դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
