Բաքվի «դատարանում» ապօրինաբար գերեվարված Դավիթ Բաբայանը վերջին խոսքում իրեն մեղավոր չի ճանաչել

Ադրբեջանում շարունակվում է ապօրինաբար գերեվարված Արցախի նախկին պետնախարարների նկատմամբ դատական ֆարսը։

Բաքվի «դատարանում» Արցախի ԱԳ նախկին նախարար, ապօրինաբար գերեվարված Դավիթ Բաբայանը վերջին խոսքում իրեն մեղավոր չի ճանաչել։

Բաբայանը դատախազության մեղադրական եզրակացության դեմ հանդես է եկել հայտարարություններով՝ պնդելով, որ ինքն ու մյուս մեղադրվողներն անմեղ են:

Հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 23-ին:

—00—ՍՊ

Leave a Comment