Թիկնիզյանը մեկնաբանել է Պորտուի և Լանսի հետաքրքրության մասին լուրերը


Սպորտ


Հայաստանի հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է եվրոպական թոփ-ակումբների հետաքրքրության մասին լուրերը։

Ֆուտբոլիստը հաստատել է, որ «Պորտուի» հետ խաղից հետո մրցակցի մարզչական շտաբի կողմից դրվատանքի է արժանացել, սակայն շեշտել է, որ այժմ կենտրոնացած է միայն իր ներկայիս թիմի նպատակների վրա։

Թիկնիզյանը նշել է, որ թեև իրեն հաճելի է «Լանսի» և «Պորտուի» պես ակումբների ուշադրությունը, նա չի պատրաստվում շեղվել աշխատանքից՝ տրվելով տրանսֆերային ասեկոսեներին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը սերբական ակումբին է միացել 2025 թվականի ամռանը՝ տեղափոխվելով մոսկովյան «Լոկոմոտիվից»։

Armsport


Leave a Comment