
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիշում եք, շաբաթներ առաջ հայտնի դարձավ «Իրական Հայաստանի» գեղագիտական սկզբունքների ինչ որ նախագիծ:
Կարծում եմ, մինչ նախագծի հաստատումը, «Իրական Հայաստան»-ի մշակութային փիլիսոփայությունն արդեն իսկ դրսևորվում է իր ամբողջ պերճանքով՝ մի թատրոնի տնօրենը առաջարկում է մարդկանց ճիպոտահարել՝ դե ֆակտո ոչ իշխանահաճո մտքերի համար, մյուս թատրոնի փոխտնօրենը գրոհում է Մայր Աթոռն ու առաջնորդում Մայր տաճարի դռների դեմ գրոհը:
Անկեղծ ասած, փոքր ինչ վախենալու է պատկերացնել, թե «Իրական Հայաստանին» իրենց հավատարմությունն ինչ ակտերով են դրսեւորելու մյուս թատրոնների տնօրեններն ու փոխտնօրենները»:
Աղբյուրը` Հակոբ Բադալյան