«Ալ-Իթիհադի» հարձակվող Քարիմ Բենզեման գնել է իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Մորուքավոր տղամարդու դիմանկարը» (1964 թ.) կտավը։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ֆուտբոլիստն արդեն հասցրել է սոցիալական տանցերում կիսվել նկարի լուսանկարով՝ կից գրելով. «Բարի գալուստ տուն»։
Կտավը 2025 թվականի սկզբին ցուցադրվել էր Նյու Յորքում՝ արտ-դիլեր Հելի Նահմադի պատկերասրահում։
Թեև գործարքի հստակ գումարը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ Պիկասոյի աշխատանքները աճուրդներում հաճախ վաճառվում են 1 միլիոն եվրոյից ավելի թանկ արժեքով։
Չնայած արվեստի հանդեպ ունեցած հետաքրքրությանը, ֆրանսիացի հարձակվողը շարունակում է փայլել նաև խաղադաշտում։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ալ-Իթիհադի» կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։