Բաքվի «դատարանում» Դավիթ Բաբայանը վերջին խոսքում իրեն մեղավոր չճանաչեց

https://arm.sputniknews.ru/20251222/baqvi-dataranum-davit-babajany-verjin-khvosqum-iren-meghavvor-chtshanachec-97154110.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97151122_113:0:1917:1353_1920x0_80_0_0_b14bcfe41670cc1f95bef62c94060928.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բաքու, դատ, դավիթ բաբայան, լևոն մնացականյան, գերի, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արցախ

բաքու, դատ, դավիթ բաբայան, լևոն մնացականյան, գերի, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արցախ

Բաժանորդագրվել

Բաբայանը դատախազության մեղադրական եզրակացության դեմ հանդես եկավ հայտարարություններով՝ պնդելով, որ ինքն ու մյուս մեղադրվողներն անմեղ են:

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների` Բաքվում կայացած «դատական նիստին» վերջին խոսքի ժամանակ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն իրեն մեղավոր չճանաչեց:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաբայանը դատախազության մեղադրական եզրակացության դեմ հանդես եկավ հայտարարություններով՝ պնդելով, որ ինքն ու մյուս մեղադրվողներն անմեղ են: Բաբայանը նաև շնորհակալություն հայտնեց իր փաստաբաններին կատարած աշխատանքի համար:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ելույթ ունենալով ռուսերեն լեզվով, հերքեց ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմից վարձկաններ ներգրավելու մասին պնդումները:

«Դատական նիստը» կշարունակվի դեկտեմբերի 23-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է. Արամ Ա

Leave a Comment