Քաղաքապետարանը արհեստական բանականությամբ է ստուգում Երևանի ասֆալտի ճաքերն ու փոսերը: Ըստ գերժամանակակից համակարգի՝ մայրաքաղաքի փողոցները լուրջ խնդիրներ չեն ստեղծում վարորդների համար: Այդ մասին Ավինյանն է ասել այսօր գործակարգավարական նիստի ժամանակ: Վարորդները Ավինյանին «Էրեբունի» վարչական շրջան են հրավիրում: «Արին Բերդ» փողոցի փոսերն ինչպե՞ս են դուրս մնացել արհեստական բանականության ամենատես աչքից: