TRIPP նախագծում կան բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են ՌԴ–ի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ․ Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը

TRIPP նախագծում կան բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են ՌԴ–ի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ․ Փաշինյանը՝ Պուտինին


ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։


«Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ», – հայտարարել է Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպման ժամանակ։


Փաշինյանի խոսքով, «սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար»։


«Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ», – նշել է Փաշինյանը։


Leave a Comment