
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թե բա սրանով նաև կարգավորվում են հայ-թուրքական հարաբերությունները: Այդ մասին հայտննել է քայլիստ Ռուբենի շեֆը՝ Սերդար Քըլըչը:
Ինչպես և սպասելի էր, այսպիսի կապիկություններով փորձելու են մեր հանրության անգրագետ մասսային համոզել, որ Երևան-Ստամբուլ չվերթի իրականցումը «Թըրքիշ Էյրլայնս»-ի կողմից դարակազմիկ իրադարձություն է, այնինչ, Երևանը գրեթե միշտ էլ Ստամբուլի հետ ուղիղ կապ է ունեցել այլ ԹՈՒՐՔԱԿԱՆ ավիաընկերությունների շնորհիվ, բայց դա ոչ ոք չի ներկայացրել որպես շատ կարևոր իրադարձություն:
Հավելեմ, որ թուրքերի կապիկություններից մեկը լինելու է նաև հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, որը հայաստանցիներին բացարձակ անհետաքրքիր է, քանի որ ինձ համար բացարձակ միևնույն է, թե Իգդիրից Մարգարայով ինչ-որ մի, օրինակ՝ ուզբեկ կամ ֆիլիպինցի կանցի: Մեզ ի՛նչ: Հաջորդը կլինի Անիի պատմական կամրջի վերանորոգումը, որը Անկարան ներկայացնելու է որպես շատ մեծ զիջում թուրքերի կողմից և նվեր Հայաստանին: Այնինչ, այդ կամուրջը Թուրքիայի տարածքում է և ունի ընդամենը պատմամշակութային նշանակություն՞: Քըլըչն ու իր Ռուբենը այլ կապիկություններ էլ կնախաձեռնեն միամիտ ու անգրագետ մասսաներին համոզելու, թե այդպիսի մանկամիտ քայլերով են վերականգնվում հայ-թուրքական հարաբերությունները: Իսկ իրականում հայ-թուրքական հարաբերությունները ԵՐԲԵՔ չեն լավանա մինչև Բաքուն չհասնի Անկարայի գլխավորությամբ իրենց ուզածին՝ Հայաստանի թուրքացմանը և հետագայում կործանմանը:»: