Մ-4 ճանապարհին ջրագծի վթարի պատճառով մերկասառույց է առաջացել


Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, Մ-4 ճանապարհի 89-90-րդ կմ հատվածում ջրագծի վթարի պատճառով ճանապարհածածկին առաջացել է մերկասառույց։

Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

177 դիտում

Leave a Comment