Ուկրաինական բանակի համար զենքի մատակարարման խոշոր կենտրոն կբացվի Ռումինիայում 2026 թվականի հունվարին:
Այս մասին Defense Romania-ին հայտնել է Ուկրաինայի հարցերով ՆԱՏՕ-ի անվտանգության աջակցության խորհրդի փոխհրամանատար, գեներալ Մայք Քելլերը։
Նրա խոսքով՝ նոր տարանցիկ կենտրոնը կգործի Լեհաստանի Ժեշով քաղաքում գործող կենտրոնի հետ համատեղ և ոչ միայն կապահովի զենքի պահեստային հոսք դեպի Կիև, այլև կամրապնդի Հյուսիսատլանտյան դաշինքի ամբողջ արևելյան թևի լոգիստիկ դիմադրողականությունը։
Ռումինիայում կենտրոնի գործարկումը, ենթադրաբար, կկրկնապատկի Կիևին ռազմական օգնության տարանցիկ հզորությունը:
Քելլերը նշեց, որ առաքելությունը կլինի ՆԱՏՕ-ի անմիջական հրամանատարության ներքո։