Ողբերգական դեպք՝ Գյումրիում․ գնացքի գծերի վրա քաղաքացու դի է հայտնաբերվել

Գնացքի գծերի վրա 71–ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Ողբերգական դեպք՝ Գյումրիում․ գնացքի գծերի վրա քաղաքացու դի է հայտնաբերվել


ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գնացքի տակ ընկած քաղաքացի կա։

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 71-ամյա Գյուլնարա Ա․-ն է։

Դեպքի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, պարզվում է տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a Comment