Իսրայելի պետական ​​պաշտպանական IAI կորպորացիան Բաքվում նորարարական կենտրոն է բացել

Քաղաքականություն

22.12.2025 | 20:39

Իսրայելի պետական ​​պաշտպանական Aviation Industries (IAI) կորպորացիան Բաքվում բացել է VISTAR նորարարական կենտրոնը, որը նախատեսված է Ադրբեջանի համար տեխնոլոգիական անձնակազմ պատրաստելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ կենտրոնի առաջին ուսումնական ծրագրին մասնակցում են նախապես ընտրված 25 անձինք։

Ծրագիրն իրականացվում է «Ազերկոսմոս» տիեզերական գործակալության, Ադրբեջանի նորարարությունների և թվային զարգացման գործակալության և Հոլոնի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ։

Իսրայելական մամուլը նշում է, որ Ադրբեջանն Իսրայելի պաշտպանական արդյունաբերության, մասնավորապես, IAI-ի հիմնական գնորդն է: Այլ բաների շարքում՝ Ադրբեջանը գնել է Իսրայելի արտադրության տիեզերական արբանյակներ, հրթիռային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment