Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Զանգեզուրի միջանցքի շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում հայտարարել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը։

Ասադովը հայտարարել է, որ սկզբնապես «15 միլիոն տոննա թողունակությամբ այդ երկաթուղին կդառնա Միջին միջանցքի գլխավոր զարկերակը»։

 «Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին։ Այդ երկաթուղին Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Երթուղին կսպասարկի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային, և այլ երկրներին»,- ասել է նա՝ կասկածի տակ դնելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment