«DAF» բեռնատարը Առինջ մոլի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Առինջ մոլի մոտ՝ Արտաշատի խճուղում, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ Ստելլա Բ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment