Թուրքիան սիրիացի քրդերի դեմ ռազմական գործողությա՞ն է պատրաստվում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը Դամասկոսում հանդիպել են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր սիրիացի գործընկեր Ասադ Հասան Շեյբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «ակնհայտորեն, քրդական Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը (SDF) Սիրիայի իշխանությունների հետ երկրի պետական ​​ինստիտուտներին ինտեգրվելու հարցի շուրջ ընթացող բանակցություններում էական առաջընթացի չեն ձգտում»։

Նա հավելել է, որ SDF-ն համակարգում է իր որոշ գործողություններն Իսրայելի հետ։ Նա այդ հանգամանքը կազմակերպության պաշտոնական Դամասկոսի հետ ընթացող բանակցություններում «լուրջ խոչընդոտ է անվանել»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment