Լիբանանում իսրայելական անօդաչու սարքի հարվածի հետևանքով զոհվել են «Հեզբոլլահ»-ի երկու անդամներ


Միջազգային


Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող Յաթեր քաղաքի վրա՝ սպանելով «Հեզբոլլահ» կազմակերպության երկու անդամների։

Այս մասին հայտնել է Janoubia լրատվական կայքը։ Լրատվական կայքի տվյալներով՝ սպանված մարտիկներից մեկը վարել է այն մեքենան, որի վրա անօդաչու թռչող սարքը հրթիռ է արձակել, իսկ մյուսը՝ մոտոցիկլետ։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին արաբերեն լեզվով X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ օդային հարձակման նպատակն էր վերացնել Ռադվանի հրամանատարական ստորաբաժանման անդամներին։


Leave a Comment