
«Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել Ստամբուլից դեպի Երևան: Այս մասին «X» թերթում հայտնել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Նա նշել է, որ ևս մեկ քայլ է ձեռնարկվել թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Սերդար Քըլըչի խոսքով՝ «Թուրքական ավիաուղիներ»-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով ամենօրյա կանոնավոր չվերթներ իրականացնել:
Yeni bir adım daha. Bu defa da bayrak taşıyıcımız THY 11 Mart 2026 tarihinden itibaren her gün olacak şekilde İstanbul-Erivan-İstanbul seferlerine başlıyor. pic.twitter.com/xqdrE5yJcJ
— Serdar KILIÇ (@serdarkilic9) December 22, 2025