Թուրքական արդեն երկրորդ ավիաընկերությունը հաջորդ տարվանից կիրականացնի դեպի Երևան թռիչքներ

Turkish Airlines ավիաընկերությունը հաջորդ տարվանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան: Այս մասին X-ում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արվել:

Սերդար Քըլըչի խոսքով՝ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11–ից կսկսի ամենօրյա կանոնավոր չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով։

Leave a Comment