TikTok–ում կեղծ տեղեկություն է տարածվում, թե իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժնում

Կառավարությունից հերքում են TikTok–ում տարածվող կեղծ տեղեկությունները

TikTok–ում կեղծ տեղեկություն է տարածվում, թե իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժնում


ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։


«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ», – նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a Comment