Ադրբեջանցի դատախազը միջնորդել է 18 տարվա ազատազրկման դատապարտել Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանին

Քաղաքականություն

22.12.2025 | 19:43

Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դեմ քրեական գործով հերթական դատական նիստն է տեղի ունեցել։ Նա մեղադրվում է «ահաբեկչության և այլ առանձնակի ծանր հանցագործությունների մեջ»։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նիստը նախագահել է Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Իլկին Իբիշովը:

Ավանեսյանը ցուցմունք է տվել նիստում, այնուհետև լսվել են քրեական գործով վկաների ցուցմունքները:

Սոցիալական ծառայությունների գործակալության աշխատակիցը նույնպես ցուցմունք է տվել որպես վկա։

Պետական ​​մեղադրողը միջնորդել է Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։

Դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 25-ին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան: Նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 15-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment