Սիրիայի հայ համայնքը հորդորել է Հալեպի հայությանը անվտանգության նկատառումներից ելնելով տներից դուրս չգալ, հայտնում է «Գանձասար» թերթը։
Թերթի միջոցով հայերին խորհուրդ են տվել մինչև քաղաքի կացության բարելավումը բնակարանների մեջ պատսպարվել ներքին սենյակներում, չմոտենալ պատուհաններին ու պատշգամբներին։
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
