«Քվանտա» ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում դասախոսում է հրավիրյալ պրոֆեսորը Պատրասի համալսարանից. տեսանյութ


«Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել հրավիրյալ դասախոս Քրիստոս Գարուֆալիսը Հունաստանի Պատրասի համալսարանից, որը Երևանի պետական համալսարանում ծրագրի ուսանողներին դասավանդում է «Մետանյութեր» առարկան։

Քրիստոս Գարուֆալիսը, խոսելով ոլորտի արդիական հետազոտական ուղղությունների, տեսական և կիրառական մոտեցումների համադրության, ինչպես նաև միջազգային փորձի դերի մասին կրթական գործընթացում, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բարձր գնահատեց ուսանողների մասնակցությունը:

Տեղացի դասախոս Եվգենի Մամասախլիսովի խոսքով՝ վերջին տարիներին քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն աճել է։ Նրա կարծիքով՝ Հայաստանի ակադեմիական միջավայրն ունի մեծ ներուժ, իսկ երիտասարդ գիտնականների հետաքրքրվածությունն ու մոտիվացիան կարևոր գործոն են ոլորտի զարգացման համար։

«Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանն էլ ընդգծեց, որ «Քվանտա» ծրագրի նպատակն է պատրաստել քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի բարձր մակարդակի մասնագետներ և նպաստել երկրի գիտական միջավայրի զարգացմանը։

Հիշեցնենք, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մագիստրոսական ծրագիրն իրականացվում է «Իմ քայլը» հիմնադրամի և ԵՊՀ-ի համագործակցությամբ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

139 դիտում

Leave a Comment