«Ռուսաստանը ձեզ հետ է». Հրազդանում մարդասիրական օգնություն են տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին

22 Դեկտեմբերի, 2025

Մարդասիրական օգնություն՝ սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ են ստացել Արցախից բռնի տեղահանված և Հրազդանում ու մերձակա համայնքներում հաստատված քաղաքացիները։ Նախաձեռնությունը, որը նոր չէ, իրականացրել են «Եվրասիա» միջազգային կազմակերպությունը՝ «Ռուսական մարդասիրական առաքելության» հետ համատեղ և Россотрудничество-ի աջակցությամբ։

Շուրջ 400 ընտանիք արդեն ստացել է մարդասիրական օգնություն։  Հայաստանի տարբեր քաղաքներում  և համայնքներում մարդասիրական այս ծրագիրը ներառում է  5730 ընտանիք։

Ծրագիրն այս փուլով չի ավարտվում․ մարդասիրական աջակցություն կբաժանվի Հայաստանի այլ համայնքներում ևս, համաձայն նախաձեռնության հեղինակների՝ այն համայնքներում, որտեղ առավել անհրաժեշտ է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment