Պայթյուն Ֆրանսիայի գործարաններից մեկում, տուժել է առնվազն չորս մարդ. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Որպես հիմնական պատճառ հրշեջները նշում ենջրածնի հնարավոր արտահոսքը գործարանի լաբորատորիայում։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Առնվազն չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Ֆրանսիայի արևելյան Ռոնդեպարտամենտի ՍենՖոնս կոմունայում գտնվող «Elkem Silicones» ընկերության սիլիկոնե իրերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Տեղեկությունը հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Դեպքի վայր է ժամանել 35 հրշեջ և 13 միավոր հատուկ տեխնիկա: Լրատվականների փոխանցմամբ՝ գործարանի շուրջ ստեղծվել է2 կմ շառավղով անվտանգության գոտի։

Որպես հիմնական պատճառ հրշեջները նշում ենջրածնի հնարավոր արտահոսքը գործարանի լաբորատորիայում։

Leave a Comment