Աշակերտը կրшկել է դպրոցի տնօրենի վրա (տեսանյութ)



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի Մերսին նահանգում Մ.Կ. անունով ավագ դպրոցի աշակերտը հրացանով կրակել է դպրոցի տնօրեն Էնդեր Քարայի վրա։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել Անամուր շրջանում՝ դպրոցի տարածքում։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ դպրոցի տնօրենը նախորդ շաբաթ նկատողություն է արել աշակերտին՝ էլեկտրական հեծանիվով դպրոց գնալու համար։ Դեպքի օրը Մ.Կ.-ն դպրոց է ժամանել հրացանով և կրակել տնօրենի վրա, երբ նա դպրոցի բակում դիմավորում էր աշակերտներին։

 Ծանր վիրավոր Էնդեր Քարան տեղափոխվել է Անամուրի պետական ​​հիվանդանոց, որտեղ նա բժշկական օգնություն է ստանում։

Կասկածյալը ձերբակալվել և տեղափոխվել է ժանդարմերիայի բաժանմունք՝ հարցաքննության համար։ 

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Տեսանյութն՝ այստեղ:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment