Կիևը մինչև տարեվերջ պատժամիջոցներ է պատրաստում ռուսական սուբյեկտների և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային աջակցողների դեմ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսական ռազմաարդյունաբերության հետ աշխատող անհատների դեմ կլինի պատժամիջոցների առնվազն մեկ փաթեթ և սա ներառում է ոչ միայն Ռուսաստանից, այլև Չինաստանից անհատներին։ Մենք նաև պատժամիջոցներ ենք պատրաստում նրանց դեմ, ովքեր արդարացնում են ռուսական ագրեսիան և լրատվամիջոցների միջոցով խթանում ռուսական ազդեցությունը, ինչպես նաև այն մարզիկների դեմ, ովքեր շահագործում են իրենց մարզական կարիերան և հասարակության ուշադրությունը սպորտի նկատմամբ՝ ռուսական ագրեսիան փառաբանելու համար», – գրել է նա սոցիալական ցանցերում։
Զելենսկու խոսքով՝ Կիևը եվրոպացի գործընկերների հետ աշխատում է նաև ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մանրամասների շուրջ։
«Գլխավոր խնդիրն այն է, որ եվրոպական պատժամիջոցները ընդլայնեն ճնշումը Պուտինի և նրա հետ կապված օլիգարխների էներգետիկ ակտիվների վրա։ Նախապատրաստվում է նաև Կանադայի պատժամիջոցային նոր փաթեթը», – հավելել է ուկրաինացի առաջնորդը։