«Դատավարություն» Բաքվում. դատախազը Կարեն Ավանեսյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջում

Բաժանորդագրվել

Հաջորդ «դատական նիստը» կանցկացվի դեկտեմբերի 25-ին:

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում շարունակվում է 2023 թվականին բռնի տեղահանությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկի` Կարեն Ավանեսյանի «դատավարությունը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նիստը տեղի է ունեցել «Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Իլքին Իբիշովի նախագահությամբ»:

Արցախահային մեղադրում են «ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների» մեջ։

Նշվում է, որ Ավանեսյանը «ցուցմունք» է տվել։ Այնուհետև լսվել են այսպես կոչված «վկաների» ցուցմունքները։

Դրանից հետո ելույթ է ունեցել պետական մեղադրողը։ Նա պահանջել է Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։

Հաջորդ «դատական նիստը» կանցկացվի դեկտեմբերի 25-ին:

Leave a Comment