Նորություն չէ, որ ամենատարբեր նախագծերում պարբերաբար ի հայտ են եկել ֆինանսական անհամաձայնություններ՝ պրոդյուսերական թիմի ու դերասանական անձնակազմի միջև։ Երբեմն դրանք վերածվել են մեծ սկանդալների, ընդհուպ մինչև՝ նախագծի փակում։
Բայց, պարզվում է, հիմա պրոդյուսերները այլ տարբերակ են գտել հնարավորինս քիչ ծախսով հեռուստատեսային արտադրանք ստանալու համար։ Մասնավորապես, սոցիալական հարթակներից հայտնի դարձած բլոգեր Անժելա Փարսադանյանը, օրերս ինստագրամյան իր էջում մի կարևոր խնդրի մասին է բարձրաձայնել։
Անժելայի խոսքով՝ ինքը առաջարկ է ստացել նկարահանվել հայտնի հեռուստաընկերություններից մեկի սիթքոմներից մեկում։ Ընդ որում՝ նախագծի պրոդյուսերները նրան առաջարկել են նկարահանվել անվճար՝ նշելով, որ դա իր համար հեռուստատեսություն մուտքի լավ հնարավորություն կլինի։ Սիթքոմի պրոդյուսերական թիմը չի հոգացել նաև բլոգերի ճանապարհածախսը, չնայած, նախնական պայմանավորվածության։
«Չեմ խոսում նրա մասին, որ ինձ համոզում էին սթորիներ տեղադրեմ և պարտադիր իրենց նշեմ»,- գրել է Անժելան։
Ըստ նրա հրապարակման մեկնաբանությունների՝ պարզ է դառնում, որ խոսքը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մարատի Հայաստանը» սիթքոմի մասին է։
Անժելայի հրապարակած տեսանյութը՝ այստեղ։