ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր՝ Ա․Ղուկասյան) Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգեց։
Այն կկայացվի դեկտեմբերի 30-ին։
Նշենք, որ 2 ամսով Սաղթելյանը կալանավորվել էր։
Հիշեցնենք, որ երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ «Իմնեմնիմի»-ին հյուրընկալվելու համար գրել էր. «ԴՈ՛Ւ, այլևս կիսում ես այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները», Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում նրան պատասխանել էր, թե իրենց արածը եղել է պատասխան «պետական մակարդակով եկեղեցու դեմ ձեր կեղտոտ արշավին»՝ մասնավորապես գրելով. «Արա, քո վարչապետը, քեզ համար Աստված հանդիսացող Նիկոլ Փաշինյանն է մտել բարձրաստիճան եկեղեցականների անձնական կյանք, տուն, անկողին: Ավելին՝ հատուկ ծառայությունների միջոցով կոմպրոմատներ հավաքել նրանց վրա»:
Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմնի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։ ԱԺ նախագահը նաև պահանջել է բռնագանձել 2 մլն դրամ՝ հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, 530 հզ. դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480.000-ը փաստաբանի վարձատրության գումար, 50.000-ը՝ պետական տուրքի գումար:
—00—ՄԱ