Համաշխարհային երաժշտության ամենահզոր ու հուզիչ ստեղծագործություններից մեկը՝ Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը (Grande Messe des Morts), դեկտեմբերի 23-ին կհնչի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում
Բացառիկ համերգին ելույթ են ունենալու Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբը։ Դիրիժոր՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյան
Օպերայի և բալետի թատրոնից նշում են, որ վերջին անգամ այս մոնումենտալ ստեղծագործությունը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել է 1980 թվականին Լիտվայում։ Այժմ՝ տասնամյակներ անց, հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա լսելու այս անմահ գլուխգործոցը։