Հայաստանում H3N2 հարուցիչով հոսպիտալացվածների 91%-ը երեխաներ են

Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները 51-րդ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1,2 անգամ: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Առավել բաձր ցուցանիշն շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում: Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են՝ 1,2 անգամ։ Հոսպիատալացված դեպքերի 91%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։

Leave a Comment