Թուրք պաշտոնյաներն այցելել են Հայաստանի սահմանային անցակետ

Թուրքիան Հայաստանին սահմանակից Ալիջանի անցակետում (Մարգարա կամրջի հարևանությամբ) տեխնիկական ստուգումներ է սկսել, հայտնում է թուրքական Yeşiliğdir կայքը։ Այսօր հրապարակված լուրում կայքը նշում է, որ արագացել են երկու երկրների միջև սահմանային անցակետերի բացման աշխատանքները։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ տեխնիկական բնույթի հարցերի համար անցակետ են մեկնել թուրք մի շարք պաշտոնյաներ այդ թվում՝ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, միգրացիայի հարցերով ղեկավար՝ Հուսեյն Քյոքը, Ազգային պաշտպանության նախարարության հաղորդակցության հարցերի փոխղեկավար Ահմեդ Համդի Աթաչը։ «Առաջին փուլում նախատեսվում է բեռնափոխադրումների տարանցում Հայաստանի և Թուրքիայի սահմանները միմյանց կապող Ալիջանի անցակետով և Մարգարայի կամրջով, իսկ հետագա գործընթացներում՝ ուղևորափոխադրումներ»,- գրում է թուրքական կայքը։ Ըստ աղբյուրի՝ Ալիջանի երթուղու համար նախատեսվում է նաև […]

Leave a Comment