Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի համատեքստում մի շարք լուրջ հարցեր ունի ԱՄՆ–ին. Ռյաբկով

Բաժանորդագրվել

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության հաջողությունը կանխորոշված չէ։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան մի շարք լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին, մասնավորապես՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը` ելույթ ունենալով «Վալդայ» բանավիճային ակումբում։

«Սկզբունքորեն կարևոր է, որ ամերիկյան կողմը բարձր մակարդակով համաձայնեց` հակամարտության հիմնական պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի համառ ընդլայնումն է դեպի Ռուսաստանի սահմաններ։ ԱՄՆ–ի` վերջերս հրապարակված ազգային անվտանգության ռազմավարության մեջ ուղղակիորեն դրված է Հյուսիսատլանտյան դաշինքի անվերջ ընդլայնման աննպատակահարմարության հարցը։ Դա ամենևին չի նշանակում, որ մենք այլևս հարցեր չունենք ամերիկյան կողմին, այդ թվում՝ ուկրաինական համատեքստում», – ասել է Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող երկխոսության հաջողությունը կանխորոշված չէ։

«Այժմ ընթացող ռուս-ամերիկյան երկխոսության հաջողությունը կանխորոշված չէ։ Հաշվի առնելով այն ավերակները, որոնցում Բայդենի վարչակազմը թողել է մեր հարաբերությունները, դրանց կարգավորումը կպահանջի զգալի ժամանակ, կողմերի իրական շահագրգռվածություն և հսկայական աշխատանք», – ասել է նա։

Հիշեցնենք` ԱՄՆ վարչակազմն ուկրաինական կարգավորման պլան է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին: ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղ ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Ինչպես հայտնել էր Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է 4 փաթեթի և առաջարկել է դրանք առանձին քննարկել:

Վաշինգտոնի ճնշման տակ Զելենսկին խոսել է Ուկրաինայում ընտրությունների մասին. Ուշակով

Leave a Comment