Տարասովան գնահատել է Ադելիա Պետրոսյանի շանսերը ձմեռային Օլիմպիական խաղերում

https://arm.sputniknews.ru/20251222/tarasvovan-gnahatel-e-adelia-petrvosjani-shansery-dzmerajin-olimpiakan-khagherum-97142078.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2144/69/21446963_166:0:2833:2000_1920x0_80_0_0_179037f0f572027432715e4b3f1887a5.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադելիա պետրոսյան, գեղասահք, գեղասահորդ, տատյանա տարասովա

ադելիա պետրոսյան, գեղասահք, գեղասահորդ, տատյանա տարասովա

Բաժանորդագրվել

Ադելիա Պետրոսյանը դեկտեմբերի 20-ին երկու ծրագրերի հանրագումարով պաշտպանել է գեղասահքի Ռուսաստանի չեմպիոնի կոչումը:

ԵՐԵՎԱՆ,22 դեկտեմբերի – Sputnik. Գեղասահքի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան վստահ է, որ Ռուսաստանի առաջնությունում հաղթած Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը լավ մարզավիճակում են և 2026 թվականի Օլիմպիական խաղերին կմոտենան պատրաստվածության ավելի բարձր մակարդակով: Այս մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

Ադելիա Պետրոսյանը դեկտեմբերի 20-ին երկու ծրագրերի հանրագումարով ստացել է 235,95 միավոր և պաշտպանել Ռուսաստանի չեմպիոնի կոչումը: Դեկտեմբերի 21-ին երկու ծրագրերի հանրագումարով Գումեննիկը հավաքել է 304,95 միավոր և զբաղեցրել առաջին տեղը։

«Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը հիմա չպետք է առավելագույնս պատրաստ լինեն Միլանի Օլիմպիական խաղերին։ Նրանք պետք է շատ լավ պատրաստ լինեն փետրվարի կեսերին։ Հիմա նրանք լավ մարզավիճակում են, իսկ փետրվարին ավելի լավ պատրաստված կլինեն», – ասել է Տարասովան։

«Հիմա նրանց համար գլխավորն այն է, որ չհիվանդանան», – հավելել է Տարասովան:

Նշենք, որ Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը սեպտեմբերին հաջողությամբ հաղթահարել են Պեկինի մրցաշարի որակավորման փուլը: Միջազգային օլիմպիական կոմիտեն գեղասահորդներին Օլիմպիական խաղերում հանդես գալու պաշտոնական հրավեր է ուղարկել, որը մարզիկներն ընդունել են:

Leave a Comment