Դեկտեմբերի 22-ը Էներգետիկի մասնագիտական տոնն է



Հասարակություն


Դեկտեմբերի 22-ը Էներգետիկի մասնագիտական տոնն է

 

 Շնորհավորում ենք էներգետիկայի համակարգում աշխատող բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ։

 

Ձեր պատասխանատու և հետևողական աշխատանքի շնորհիվ ապահովվում է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը, որը մեր ընկերության կայուն գործունեության, զարգացման և նոր ձեռքբերումների կարևոր նախապայմանն է։

 

Այսօր ԶՊՄԿ-ն իրականացնում է իր բոլոր օղակների և համակարգերի շարունակական արդիականացում՝ նպատակ ունենալով բարձրացնել արդյունավետությունը և յուրաքանչյուր աշխատակցի կողմից ստեղծվող հավելյալ արժեքը։

 

Այդ գործընթացը հնարավոր է միայն ձեր մասնագիտական փորձի, գիտելիքների և որակյալ աշխատանքի շնորհիվ։Առանց ձեր ներդրման անհնար կլիներ կյանքի կոչել նորարարական լուծումներ և հասնել սահմանված նպատակներին։

 

Մաղթում ենք ձեզ կայուն ու անվտանգ աշխատանքային պայմաններ, ինչպես նաև նոր հաջողություններ մասնագիտական և անձնական ոլորտներում։




Leave a Comment