Կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչները «Նոր-Ագրո» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Գեղաշեն) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։
«Արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները։ Սննդամթերքի արտադրամասերի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ` առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: