Համայնքային ոստիկանները Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենայից գողության դեպք են բացահայտել


Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը գողացել են Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Սուզուկի» մեքենայի հաշվառման համարանիշը և թողել տելեգրամյան ալիքի հասցե:


Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 22-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա գողոնը փոխանցել է 21-ամյա մեկ այլ երիտասարդի, որն էլ այն թաքցրել է Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում:


Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդները ներկայացել են բաժին:


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Դիտումների քանակ2

Leave a Comment