Արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում պտտվում են երևանյան գեղեցիկ կանգառների լուսանկարներ, որոնցում երևում են տեղադրված չվացուցակներ։ Գեղեցիկ կանգառներն ու չվացուցակները, սակայն կարծես միայն փոքր Կենտրոնին են վերաբերում։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է համառորեն արհամարհել փոքր կենտրոնից դուրս կանգառներն ու համայնքները։
Ահա օրինակներից մեկը՝ փոքր կենտրոնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող կանգառ Նորք-Մարաշ համայնքում։

Նկարում պատկերված է Նորք-Մարաշի հայտնի` գլխավոր խաչմերուկում գտնվողը կանգառը, որտեղ ամիսներ, եթե ոչ տարիներ առաջ ապամոնտաժվել են շինություններ ու էդպես էլ մնացել, դե իսկ կադրերում երևում է կանգառի անմիջապես հետևի հատվածում գտնվող, կիսատ մնացած շինարարական աշխատանքների արդյունքում մնացած շատ խոր փոս, որն անվտանգության նկատառումներից ելնելով՝ պատշաճ սահմանազատված էլ չէ և դարձել է երեխաների հետ այս կանգառից օգտվող ծնողների մղձավանջը։
Այս համայնքում, ինչպես նաև մի շարք համայնքներում կան կանգառներ, որոնց կանգառ լինելու մասին ինֆորմացիային բնակիչներն ու երթուղայինի վարորդները տիրապետում են լռելյայն ռեժիմով` ոչ մի նշան, սպասասրահ։
Այնինչ ընտրություններից առաջ երբեք չեն մոռանում համայնքի բնակիչներին ոսկե սարեր խոստանալ, Ավինյանն էլ բացառություն չէր խոստումների առումով, այնինչ գործնականում ամեն ինչ զեղչելու վարպետ իշխանությունների քաղաքապետը թևավոր խոսք դարձած «Ասե՛ք կանենք՞-ից «կանենք»-ը վաղուց կարծես զեղչել է։


