КГБ-ի գործակալ Եզրասին արդարացնողները նույն «օֆիսի» աշխատողներն են ու արդարացնում են իրենք իրենց. Ղազարյան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) եղբոր՝ Եզրաս Ներսիսյանի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին և դրա վերաբերյալ քննարկումներին։

Ղազարյանը նշել է, որ ինչպես և կանխատեսելի էր, Եզրասին պաշտպանողների խումբը հայտարարում է, թե վերջինս իր հայրենիքն է համարել ԽՍՀՄ-ը ու հավաքագրվել է այդ պատճառով:

«ԱԱԾ-ն հստակ նշել է, որ Եզրասը մինչ օրս համագործակցում է օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ:

Եզրասին պաշտպանողները 2 հիմնական պատճառ ունեն՝ 

1. Հանդիսանում են նույն օֆիսի աշխատողները և վախենում են, որ մի օր կբացահայտվեն, ուստի պաշտպանելով Եզրասին, պաշտպանում են իրենք իրենց :

2. իրենց համար հայրենիք են համարում ամենուր, բացի Հայաստանից»,- նշել է Ղազարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

145 դիտում

Leave a Comment