Բրիտանական BP ընկերությունը սկսել է սեյսմիկ հետախուզական աշխատանքներ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ այսպես կոչված «Ղարաբաղ» հանքավայրում։
Այս մասին հայտարարել է ընկերության՝ Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում երկրաբանության և զարգացման գծով փոխնախագահ Դեն Սփարքսը։
«Անցյալ շաբաթ մենք սկսեցինք եռաչափ սեյսմիկ հետազոտություն՝ օգտագործելով բարձր խտության օվկիանոսային հատակային հանգույցներ», – հայտարարել է Սփարքսը։
Նա պարզաբանել է, որ հետազոտության նպատակն է նվազեցնել ռեսուրսների գնահատականների անորոշությունը, աջակցել զարգացման պլանավորմանը և նախապատրաստվել վերջնական ներդրումային որոշմանը։
Հանքավայրի սեյսմիկ հետախուզման ծրագիրը ներառում է երկու փուլ՝ օվկիանոսի հատակի հանգույցի սեյսմիկ հետազոտություն և բարձր թույլտվության և գերբարձր թույլտվության հետազոտություններ: