https://arm.sputniknews.ru/20251222/aph-erkrneri-mijev-azgajin-arzhujtnervov-hashvarkneri-masnabazhiny-gerazancum-e-96-y-putin-97136563.html
ԱՊՀ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցում է 96%-ը. Պուտին
ԱՊՀ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցում է 96%-ը. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է, որ փոխադարձ տնտեսական գործարքները սպասարկելու համար ավելի ակտիվ են սկսում օգտագործվել սեփական վճարային գործիքները։ 22.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-22T14:46+0400
2025-12-22T14:46+0400
2025-12-22T14:46+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97135718_0:0:1920:1080_1920x0_80_0_0_825530adc024a4694a7ff16bf9937927.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 96%-ը։ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդը, ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ԱՊՀ–ն հաստատվել է որպես հեղինակավոր տարածաշրջանային ինտեգրացիոն միավորում, որի անդամ երկրները հարաբերությունները կառուցում են իրական բարիդրացիության, հավասար գործընկերության, փոխադարձ օգուտի, հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։ՌԴ նախագահի կարծիքով` հենց ԱՊՀ-ի շնորհիվ է երկրներին հաջողվել պահպանել և մի շարք ուղղություններով զգալիորեն ընդլայնել տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերը, որոնք ձևավորվել են նույն պետությունում ապրելու տարիների ընթացքում։Անցնող տարում, Պուտինի խոսքով, ԱՊՀ երկրների միջև բազմակողմանի փոխգործակցությունը ընդհանուր առմամբ հաջող է զարգացել։ Դրա մասին է վկայում Ռուսաստանի և ԱՊՀ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության զգալի ծավալը, որն այս տարվա 10 ամիսներին կազմել է շուրջ 90 մլրդ դոլար։«ԱՊՀ երկրների միջև ընդլայնվում է համագործակցությունը արժութաֆինանսական ոլորտում։ Փոխադարձ տնտեսական գործարքները սպասարկելու համար ավելի ու ավելի ակտիվ են սկսում օգտագործվել սեփական՝ օտարերկրյա բանկային համակարգերից անկախ վճարային գործիքները։ Երկրների միջև առևտրային գործարքների հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինն արդեն գերազանցում է 96%-ը», – ասել է Պուտինը։ՌԴ առաջնորդը նշել է, որ ԱՊՀ երկրների գործարարների մասնակցությամբ իրականացվում են արդյունաբերական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր, ձևավորվում են եվրասիական նոր արտադրական և տրանսպորտային շղթաներ, արդիականացվում և զարգանում են Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք միջմայրցամաքային լոգիստիկ միջանցքները։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97135718_226:0:1666:1080_1920x0_80_0_0_3c0d346662e2dd4787e0546b6e7e0bb9.jpg
ռուսաստան, վլադիմիր պուտին, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, վլադիմիր պուտին, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), видео, տեսանյութ, տեսանյութեր
ՌԴ նախագահը նշել է, որ փոխադարձ տնտեսական գործարքները սպասարկելու համար ավելի ակտիվ են սկսում օգտագործվել սեփական վճարային գործիքները։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 96%-ը։ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդը, ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ԱՊՀ–ն հաստատվել է որպես հեղինակավոր տարածաշրջանային ինտեգրացիոն միավորում, որի անդամ երկրները հարաբերությունները կառուցում են իրական բարիդրացիության, հավասար գործընկերության, փոխադարձ օգուտի, հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։
ՌԴ նախագահի կարծիքով` հենց ԱՊՀ-ի շնորհիվ է երկրներին հաջողվել պահպանել և մի շարք ուղղություններով զգալիորեն ընդլայնել տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերը, որոնք ձևավորվել են նույն պետությունում ապրելու տարիների ընթացքում։
Անցնող տարում, Պուտինի խոսքով, ԱՊՀ երկրների միջև բազմակողմանի փոխգործակցությունը ընդհանուր առմամբ հաջող է զարգացել։ Դրա մասին է վկայում Ռուսաստանի և ԱՊՀ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության զգալի ծավալը, որն այս տարվա 10 ամիսներին կազմել է շուրջ 90 մլրդ դոլար։
«ԱՊՀ երկրների միջև ընդլայնվում է համագործակցությունը արժութաֆինանսական ոլորտում։ Փոխադարձ տնտեսական գործարքները սպասարկելու համար ավելի ու ավելի ակտիվ են սկսում օգտագործվել սեփական՝ օտարերկրյա բանկային համակարգերից անկախ վճարային գործիքները։ Երկրների միջև առևտրային գործարքների հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինն արդեն գերազանցում է 96%-ը», – ասել է Պուտինը։
ՌԴ առաջնորդը նշել է, որ ԱՊՀ երկրների գործարարների մասնակցությամբ իրականացվում են արդյունաբերական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր, ձևավորվում են եվրասիական նոր արտադրական և տրանսպորտային շղթաներ, արդիականացվում և զարգանում են Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք միջմայրցամաքային լոգիստիկ միջանցքները։