Արցախահայության հավաքական վերադարձը այլընտրանք չունի. Հակոբ Հակոբյան


Քաղաքականություն


Այսօր արցախահայության առաջ կանգնած է մեկ անշրջանցելի ճշմարտություն՝ հավաքական վերադարձը այլընտրանք չունի։ Նման արձանագրմամբ է հանդես եկել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Ինչպես Եզրասն իր ժողովրդին առաջնորդեց դեպի Երուսաղեմ՝ ապավինելով Աստծո խոստմանը, այնպես էլ մեր վերադարձը պետք է ծնվի հավատից, որտեղ չկա վախ։

Երբ քեզ բռնի կերպով հեռացնում են քո հողից, թվում է ամեն ինչ կորցրել ես։ Բայց եթե հավատը մնացել է, կորուստը վերջնական չէ։

Բռնի տեղահանումը կարող է քանդել տունը, բայց չի կարող ջնջել պատկանելությունը։

Այսօր արցախահայության առաջ կանգնած է մեկ անշրջանցելի ճշմարտություն՝ հավաքական վերադարձը այլընտրանք չունի։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար, անժամանցելի և շարունակական իրավունք է, որը չի վերանում ոչ տարածքային կորուստով, ոչ էլ բռնի տեղահանմամբ։ Արցախի ժողովուրդը, անկախ իր ֆիզիկական ներկայությունից իր բնիկ տարածքում, շարունակում է հանդիսանալ բնիկ ժողովուրդների իրավունքի լիիրավ կրողը։ Սա քաղաքական խնդիր չէ։ Սա հոգու կանչ է»։




Leave a Comment