Երևանում հիմնականում քամիների հարավ–արևմտյան ուղղությամբ են, հետևաբար, հարավ-արևմտյան հատվածներում պիտի հետագայում մտածենք անտառային շերտեր հիմնելու մասին, ինչը միգուցե նաև Երևանի վարչական տարածքից դուրս լինի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Այդ հարցը, հնարավոր է՝ նաև մարզպետների կամ նախարարության հետ քննարկենք, որ երևանամերձ տարածքները նույնպես ընդգրկենք որպես կանաչ տարածքներ։ Սրանք են լուծումները։ Իհարկե, ավտոմեքենաների արտանետումներ և այլ տարբեր գործոնների հետ միասին, նաև այս գործոններն են, որ պետք է Երևանի օդի վիճակը ձմեռային սեզոնին լավացնենք, որովհետև հիմնականում վեգետատիվ հատվածներում տարվա տաք եղանակներին օդի որակը լավ կամ նույնիսկ գերազանց սանդղակի ներքո է»,– հայտարարեց նա։