Էրմիտաժում մեկնարկեց ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Սանկտ
Պետերբուրգում մեկնարկեց Անկախ Պետությունների Համագործակցության ոչ պաշտոնական
գագաթնաժողովը։

Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրերին դիմավորել է Ձմեռային պալատի Ալեքսանդրյան
դահլիճում՝ նվիրված կայսր Ալեքսանդր I-ի և 1812 թվականի Հայրենական պատերազմի
հիշատակին։

Այստեղ
է սկսվել ոչ պաշտոնական գագաթնաժողովի էքսկուրսիայի մասը։ Էքսկուրսավարի դերում
հանդես է եկել Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։

Էքսկուրսիայից
հետո ԱՊՀ պետությունների ղեկավարները կշարունակեն շփումը ոչ պաշտոնական նախաճաշի
շուրջ և համերգ կդիտեն։

 

Leave a Comment