Սեփական կիսադաշտից տպավորիչ գոլ՝ եզրափակիչի խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ունիվերսիդադ Կաթոլիկայի» պաշտպան Գրեգորի Անանգոնոն տպավորիչ գոլի հեղինակ է դարձել Էկվադորի գավաթի խաղարկության եզրափակիչում։

«ԼԴՈՒ Կիտոյի» դեմ խաղում էկվադորցի ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է սեփական կիսադաշտից կատարած հարվածով։ Անանգոնոյի գոլն օգնել է «Ունիվերսիդադ Կաթոլիկային» հաղթել 3։2 հաշվով և դառնալ Էկվադորի գավաթակիր։

«Ունիվերսիդադ Կաթոլիկան» պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Էկվադորի գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը։



Leave a Comment