UFC-ի փետրահեր քաշային կարգի 28-ամյա անպարտելի չեմպիոն Իլյա Թոփուրիան հայտարարել է, որ իրեն համարում է լավագույնը խառնամարտի բոլոր մարտիկների մեջ:
«Զգում եմ, որ գերազանցում եմ բոլորին իմ հմտություններով, գիտելիքներով, խիզախությամբ և արիությամբ: Զգում եմ, որ գերազանցում եմ Արմանին և Իսլամին», — Թոփուրիայի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ը:
Նշենք, որ Թոփուրիան MMA-ում մասնակցել է 16 մենամարտի և հաղթել է բոլորում։ Վրացական ծագում ունեցող իսպանացի մարտիկն այժմ կարճատև արձակուրդ է վերցրել անձնական խնդիրների պատճառով, որից վերադառնալուց հետո տիտղոսի պաշտպանության համար կմենամարտի Փեդի Փիմբլեթ – Ջասթին Գեյջի մենամարտի հաղթողի հետ։