Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Վիլչա բնակավայրը

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Վիլչա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Վիլչա բնակավայրը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment