Հայկական Areg.ai ստարտափը ներկայացրել է առաջին արևային ռոբոտին

Հայկական Areg.ai ստարտափը, որը նպատակ ունի ռոբոտների և արհեստական բանականության միջոցով մեծ արևային կայաններն ավտոնոմ դարձնել, ներկայացրել է առաջին արևային ռոբոտի նախատիպին՝ «Սոբոտին»։ Այս մասին հայտնում է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

«Մեկ տարում շատ մեծ առաջընթաց ենք գրանցել. ներգրավել ենք $6 միլիոն ներդրում, պատրաստել ենք պլատֆորմը, դրոնների նկարների հիման վրա խնդիրների հայտնաբերման ալգորիթմը, մոբայլ հավելվածները և այլն։

Բայց ինձ համար յուրահատուկ ձեռքբերում են մեր ռոբոտները։

Ներկայացնեմ արևային ռոբոտին՝ անունը Սոբոտ։ Հիմնական գործառույթներն են՝ արևային վահանակների զննում (ինսպեկցիա), խոտ հնձելը, խոշոր կենդանիներին վախեցնելը, տեսանկարահանումը, պտուտակների ամրացումը։ Եկող տարի պլանավորում ենք Սոբոտի և մեր մյուս ռոբոտների արտադրությունը հիմնել Հայաստանում և արտահանել արևմտյան շուկաներ։

Երեկ առաջին նախատիպը ներկայացրինք թիմին, ու այդ պահին հասկացա, որ ռոբոտների հետ էմոցիոնալ կապը շատ ավելի ուժեղ է, քան AI-ի հետ, թեկուզ միայն նրա համար, որ ռոբոտին կարող ես գրկել»,- գրել է նա։

Leave a Comment