Զոհվել է ռուսական բանակի բարձրաստիճան սպա, նրա մեքենան պայթել է

Iravaban.net-ը ՌԴ քննչական կոմիտեի հաղորդագրությունից տեղեկանում է, որ Մոսկվայի բնակելի շենքերից մեկի կայանատեղիում մեքենա է պայթել։ Ռուսաստանի քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ հարձակման թիրախը Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ պատրաստության վարչության պետ գեներալ-լեյտենանտ  56-ամյա Ֆանիլ Սարվարովն է։ Վերջինս զոհվել է։ ՌԴ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ Քննչական կոմիտեի նախագահի անունից գործուղվել են կենտրոնական գրասենյակի փորձառու դատաբժշկական քննիչներ։ Արտակարգ ծառայությունների հետ համատեղ նրանք ուսումնասիրում են դեպքի վայրը, շուտով կնշանակվեն մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ բժշկական և պայթուցիկ նյութերի փորձաքննություններ, հետազոտվում են տեսախցիկները:
Հետաքննությունն աշխատում է սպանության տարբեր վարկածների վրա։ Դրանցից մեկն ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հանցագործության կազմակերպման վարկածն է։

Leave a Comment